Լավրովը կայցելի նաև Բաքու
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի նաև Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով' Լավրովի Բաքու այցը տեղի կունենա ընթացիկ շաբաթվա վերջին:
Զախարովան ավելի վաղ հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևան կայցելի ապրիլի 22-ին:
«Կարող եմ հաստատել, որ ուրբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, կանցկացնի մի շարք երկկողմանի բանակցություններ: Իհարկե, ղարաբաղյան կարգավորման թեման ևս քննարկվելու է և լինելու է գլխավորներից մեկը»,- ասել է նա' նշելով, որ ՌԴ-ի և Հայաստանի միջև երկկողմանի համագործակցության մնացած թեմաները ևս «անկասկած կգտնվեն քննարկման կենտրոնում»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ այցի մանրամասները դիվանագիտական առաքելությունը կհնչեցնի ավելի ուշ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը