ՌԴ նավատորմը դեսանտի իջեցման զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
Աշխարհ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպից նավատորմի «Սերնա» տիպի 4 դեսանտային մոտորանավակներից կազմված ջոկատը զորավարժություն է սկսել Կասպից ծովում` մշակելով ծովային դեսանտի տեղակայումը, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Ըստ ծրագրի, առաջին փուլին ծովային հետևակը չի մասնակցի: Դեսանտը գործի կդրվի զորավարժությունների եզրափակիչ փուլում` Դաղստանի «Սկորպիոն» զորավարժարանում:
«Այժմ դեսանտային մոտորանավակների անձնակազմերը դեսանտին ափ իջեցնելու իմիտացիա են անում` մոտենալով ափին առավելագույն, ավելի քանի 30 հանգույց (մոտ 60 կմ/ժ), հնարավոր արագությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մոտորանավակների ջոկատը ծովային մանևրների տարբեր տարրեր է փորձարկում, կապի ապահովում` պայամանական հակառակորդի ակտիվ հակազդեցության պայմաններում: Բոլոր ուսումնամարտական խնդիրները կմշակվեն առավելագույն արագության պայմաններում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը