ՌԴ-ի հետ հարաբերությունների նախկին վիճակին ՆԱՏՕ-ն չի վերադառնա. Սթոլթենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը և դաշինքը չեն վերադառնա հարաբերությունների նախկին վիճակին՝ չնայած կողմերի միջև քաղաքական երկխոսության կարևորությանը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Քաղաքական երկխոսությունը երկրների միջև, որոնք կիսում են եվրաատլանտյան տարածքը, անհրաժեշտ է և օգտակար, հատկապես լարվածության ժամանակ, որը մենք ապրում ենք։ Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք վերադառնում ենք հարաբերությունների նախկին վիճակին»,- ասել է Սթոլթենբերգը մշտական ներկայացուցիչների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը