Եվրահանձնաժողովն առաջարկել Է չեղարկել այցագրային ռեժիմն Ուկրաինայի հետ
Աշխարհ
Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել Է չեղարկել Եվրամիություն մուտքի այցագրերը Ուկրաինայի քաղաքացիների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված Է, որ Ուկրաինային այն պետությունների ցուցակում ընդգրկելու առաջարկությունը, որոնց քաղաքացիները կարող են Եվրոպա մուտք գործել առանց այցագրերի, արդեն ուղարկվել Է ԵՄ-ի Խորհուրդ եւ Եվրախորհրդարան:
Եվրահանձնաժողովը հիշեցնում Է, որ անցյալ տարի ինքը հաստատել Է Ուկրաինայի իշխանությունների կողմից Այցագրային ազատականացման գործողությունների պլանի պահանջների կատարումը եւ հանձնարարել Է Եվրամիության Խորհրդին՝ քննարկել 2016 թվականին Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմի սահմանումը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը