Օբաման պաշտոնավարման վերջին տարում ևս չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթը. ANCA
Աշխարհ
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ Բարաք Օբաման նախագահության 8-րդ և վերջին տարում կհրաժարվի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչումից, ինչպես խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ, հայտնում է Asbarez-ը։
«Կարծես, նախագահ Օբաման կավարտի իր պաշտոնավարումը, ինչպես սկսել է՝ ենթարկվելով Թուրքիայի ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու իր հանձնառությանը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հանդիպել է պաշտոնյաների հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)