ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը և այն գնահատել որպես կազմակերպության բանաձևերի հերթական լուրջ խախտումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France Presse-ին:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները վճռականորեն դատապարտում են ԿԺԴՀ-ի կողմից ապրիլի 23-ին սուզանավից բալիստիկ հրթիռի արձակումը… ԿԺԴՀ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի ևս մեկ լուրջ խախտումը»,- ՄԱԿ-ի հայտարարությունից մեջբերում է արել գործակալությունը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն հորդորում է Փենյանին՝ «ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերը խախտող հետագա գործողություններից և կատարել իր պարտականությունները դրանց շրջանակներում, ներառյալ բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված ցանկացած գործունեության դադարեցումը», նշվում է փաստաթղթում:
ԿԺԴՀ-ի իշխանությունները ապրիլի 24-ին հայտարարել են սուզանավից բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին, որն իրականացվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը