Կնոջ մահից հետո ԱՄՆ նախկին սենատորը որոշել է ամուսնանալ տղամարդու հետ
Աշխարհ
ԱՄՆ նախկին սենատոր Հարիս Ուոֆորդը հայտարարել է տղամարդու հետ իր նշանադրության մասին, ով 50 տարով փոքր է նրանից, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ 90-ամյա Ուոֆորդն ամուսնացած է եղել գրեթե 50 տարի, բայց 20 տարի առաջ նրա կինը և երեք երեխաների մայրը մահացել է լեյկեմիայից:
New York Times-ի հոդվածում նախկին սենատորը նշել է, որ 70 տարեկանում նա չէր էլ կարող պատկերացնել, որ նոր սեր կգտնի և նորից կամուսնանա: Սակայն, հինգ տարի անց, նա անսպասելիորեն սիրահարվել է 25-ամյա մի երիտասարդի:
Ուոֆորդի խոսքով` նա իրեն գեյ կամ նատուրալ չի համարում, այլ պարզապես երջանիկ էր երկրորդ անգամ սեր գտնել կնոջ մահից հետո:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը