Պուտինը սխալվում է՝ սպառնալիք դիտելով ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն. Օբամա
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Նա նշել է, որ ՌԴ-ի իր պաշտոնակիցը Ռուսաստանի համար բացառիկ սպառնալիք է տեսնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միասնության մեջ, թեև նման սպառնալիք չկա:
«Պարոն Պուտինը սովորաբար ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, անդրատլանտյան միասնությունը որպես սպառնալիք է դիտում Ռուսաստանի իշխանությանը: Կարծում եմ նա սխալվում է»,- հայտարարել է Օբաման:
Նա նաև ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել Պուտինին, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում