Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց. Մոգերինի
Աշխարհ
Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց, իսկ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները Բրյուսելի համար միակ եղանակն են՝ նպաստելու այդ երկրի արդիականացմանը: Այդ մասին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին
«Մենք դեռ հեռու ենք դրանից: Դա կախված է բանակցությունների ընթացքից: Բալկանյան երկրները բանակցում են արդեն իսկ երկար տարիներ, սակայն դեռ հեռու են անդամակցումից: Համոզված եմ, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են՝ օգնելու Թուրքիային՝ արդիականացնել պետությունը, պահպանել հիմնարար իրավունքները, այդ թվում նաև ԶԼՄ-ների ազատությունը և խոսքի ազատությունը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում