Մոլագար ատամնաբուժը Ֆրանսիայում 8 տարվա ազատազրկման է դատապարտվել
Աշխարհ
«Սարսափների ատամնաբույժ» մականունով 51-ամյա Յակոբուս վան Նիերոպը Ֆրանսիայում 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է Le Figaro-ն:
Ազգությամբ հոլանդացի ատամնաբույժը դատապարտվել է մոտ 120 հիվանդի միտումնավոր ցավ պատճառելու և վնասվածքներ հասցնելու համար:
Տղամարդն աշխատել է ֆրանսիական փոքրիկ Շատո Շինոն բնակավայրում, որի բազմաթիվ բնակիչներ դարձել են սառնասիրտ ատամնաբույժի դաժան գործողությունների «զոհը»:
Դատավարության ընթացքում նշվել է, որ Վան Նիերոպը միտումնավոր քնաբեր է ներարկել հիվանդներին, ինչից հետո առանձնակի դաժանությամբ իրականացրել է ցավագին ու ոչ պետքական բժշկական միջամտություններ:
Նրա այցելուներից մեկը պատմել է, որ Վան Նիերոպը մեկ այցի ընթացքում հեռացրել է միանգամից 8 ատամ, ինչի պատճառով կինը մի քանի օր շարունակ արնահոսել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ նման գործունեության համար 2013թ. տղամարդը տուգանվել էր 10.500 եվրոյով ու զրկվել աշխատելու իրավունքից: Վան Նիերոպին հաջողվել էր փախչել Կանադա, որի իշխանություններն ատամնաբույժին արտահանձնել են Ֆրանսիային։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում