ՌԴ-ն շարունակելու է ոչնչացրել ահաբեկիչների տնտեսական բազան Սիրիայում. Շոյգու
Աշխարհ
Սիրիայում ռուսաստանցի զինծառայողները հիմա կենտրոնացել են ճգնաժամի քաղաքական կարգավորման և հումանիտար օգնություն մատակարարելու վրա, սակայն նրանք շարունակելու են ոչնչացրել ահաբեկիչների տնտեսական բազան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Միջազգային անվտանգության 5-րդ մոսկովյան գիտաժողովի ժամանակ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մենք Սիրիա ենք մատակարարել 700 տոննա ապրանք, դեղամիջոց, առաջին անհրաժեշտության իրեր: Սիրիայում ահաբեկիչներին հզոր հարված է հասցվել։ Սասանվել են ռազմական, նյութատեխնիկական և ֆինանսական ենթակառուցվածքները, ոչնչացվել են նրանց մարզական ճամբարներն ու զինանոցները»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում