Դավութօղլուի դեմ մահափորձ էր ծրագրվում
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Թուրքիայի Քոնյա նահանգում պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ։ Այդ մասին գրում է Milliyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի իրավապահ մարմիններին, տեղեկացնում է ANN.az-ը:
Քոնյայում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է ԻՊ-ի 9 անդամ, նրանց թվում կին կա:
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ հարձակումը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ՝ Դավութօղլուի այցի ընթացքում: Սակայն անվտանգության խիստ միջոցառումների շնորհիվ ԻՊ-ի անդամները չեն կարողացել մտնել հրապարակ, որտեղ ելույթով էր հանդես եկել վարչապետը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում