Ռուսական նոր տիեզերակայանից առաջին հրթիռն է արձակվել (տեսանյութ)
Աշխարհ
Ռուսական «Արևելյան» նոր տիեզերակայանից առաջին հրթիռն է արձակվել։ Տեղի ժամանակով ժամը 05.01-ին «Սոյուզ-2.1 ա» հրթիռակիրն արձակվել է «Միխայլո Լոմոնոսով», «Աիստ-2Դ» և SamSat-218Դ արբանյակներով։ Արձակումը հաջող է ընթացել, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ արբանյակները դուրս են բերվել արդեն միջանկյալ ուղեծիր։
«Սոյուզը» հաջողվել է նոր տիեզերակայանից տիեզերք ուղարկել երկրորդ փորձից։ Առաջին փորձը ձեռնարկվել էր ապրիլի 27-ին, սակայն արձակման նախապատրաստությունը խափանվել էր մեկնարկից 1.5 րոպե առաջ։ Դա տեղի էր ունեցել կառավարման ավտոմատացված համակարգի աշխատանքի խափանման պատճառով։
Մեկնարկին հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ուղեկցությամբ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում