Ռուսաստանը չի հակադրում ԵԱՏՄ-ն և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանը չի հակադրում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը, պատրաստ է աշխատել դրանց ներդաշնակեցման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պեկինում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության հարցերով խորհրդաժողովին ելույթ ունենալիս. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա խոսքով՝ «անբաժանելիության» տրամաբանությունը կիրառելի է ոչ միայն անվտանգության ոլորտի, այլև գլոբալ տնտեսական տիրույթի դեպքում: Լավրովը նշել է, որ հենց այդ փիլիսոփայությամբ են առաջնորդվում եվրասիական նախագծի անդամները՝ ի տարբերություն «փակ» ինտեգրացիոն դաշինքների կողմնակիցների:
Լավրովի խոսքով՝ դեպի «ինտեգրումների ինտեգրում» համատեղ շարժումը, ինչպես նաև խոշոր ազգային և անդրսահմանային նախագծերի ներդաշնակեցումը կբացեն լայն փոխշահավետ հեռանկարներ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում