Նորվեգիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Աշխարհ
Նորվեգիայի հարավարևմտյան Բերգեն քաղաքում, կործանվել է Eurocopter 225 ուղղաթիռը, հայտնում է BBC-ն:
Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռում գտնվել է 15 մարդ:
Տեղի ԶԼՄ-ները, ինքնաթիռի աղետի ականատեսներին հղումով, հայտնում են, որ ուղղաթիռն ընկել է ոչ մեծ կղզու վրա ու պայթել:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչն ասում է, որ աղետի հետևանքով ուղղաթիռն ամբողջությամբ ավերվել է:
Աղետի վայրում աշխատում են փրկարարները, դեպքի հետևանքով ողջ մնացած մարդիկ չեն հայտնաբերվել:
Ոստիկանության տվյալներով՝ կործանված ուղղաթիռում գտնվել է 2 օդաչու և 13 աշխատակից, ովքեր Բերգեն էին ուղևորվում Հյուսիսային ծովում գտնվող նավթային հանքավայրից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում