Լրագրողը երեք ամիս ապրել է հարձակում նախապատրաստող ահաբեկչական բջջում
Աշխարհ
Ֆրանսիայից մի լրագրող «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմ նկարահանելու համար, կարողացել է երեք ամսով ահաբեկիչների «որջ» ներխուժել, որում պատրաստում էին մահապարտների և մարդասպանների: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ լրագրողն օգտագործել է Սաիդ Ռամզի կեղծանունը:
«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց գլխում»,- ասել է լրագրողը:
Ըստ նրա՝ խմբավորման մեջ ապրում են միայն մոլորված, շփոթված, սուիցիդալ հակումով, մանիպուլյացիայի հեշտ ենթարկվող երիտասարդներ: Լրագրողը նրանց գտել է սոցիալական ցանցերի միջոցով, իսկ հետո անընդհատ եղել է ճամբարում:
Որոշ ժամանակ անց նրան գիշերային ակումբի վրա հարձակման հրահանգ են տվել: Նախքան պլանը կյանքի կոչելը՝ խումբը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, նրանց ծրագրերի իրականացումը խոչընդոտվել է:
«Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմը Ֆրանսիայում հեռարձակվելու է երկուշաբթի օրը: Ֆիլմը պատմում է ճամբարում կյանքի և երիտասարդ ահաբեկիչների մասին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում