«Պայթուցիկ» Wi-Fi՝ ուղևորատար ինքնաթիռում
Աշխարհ
Ավստրալիական Qantas ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկի չվերթը հետաձգվել էր այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը տարօրինակ անվանումով Wi-Fi ցանց է հայտնաբերել, հաղորդում է The West Australian:
Տղամարդը մոտեցել է անձնակազմի անդամներին և ցույց տվել ցանցի անվանումը: Այն կոչվում էր «շարժական պայթուցիկ սարք»:
Ինքնաթիռի խուզարկումից հետո չի հաջողվել պարզել, թե որ սարքն է եղել ազդանշանի աղբյուրը: Արդյունքում, կես ժամ անց ազդանշանը կորել էր, իսկ ինքնաթիռը գնացել իր երթուղով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում