Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Աշխարհ
3 մարդ է զոհվել Կամչատկայում մասնավոր «Ռոբինսոն-44» ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ուղղաթիռը կործանվել է Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 80 կմ հեռավորության վրա:
«Ներկայումս հայտնի է 3 զոհի մասին: Աղետի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- Interfax-ը մեջբերում է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքերը:
«Ռոբինսոն-44» ուղղաթիռը նախատեսված է 4 մարդու համար: Թե որքան մարդ է գտնվել ուղղաթիռում, դեռ հայտնի չէ:
Ուղղաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում