Թուրքական ինքնաթիռը Կոսովոյի օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից
Աշխարհ
Թուրքական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Պրիշտինայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հայտնում է Reuters-ը:
«Փոքր միջադեպ է տեղի ունեցել Turkish Airlines-ի ինքնաթիռի հետ, որը չվերթ է իրականացրել Ստամբուլից»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:
Ինքնաթիռում եղել է 143 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել:
Կոսովոյի միակ օդանավակայանը փակվել է մի քանի ժամով, մասնագետներն ուսումնասիրում են օդանավը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում