Միասեռականներին նվիրված առաջին հուշարձանը կկանգնեցվի ԱՄՆ-ում
Աշխարհ
ԱՄՆ-ում կկանգնեցվի լեսբիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին նվիրված առաջին ազգային հուշարձանը, հայտնում է The Telegraph-ը:
Ըստ ամենայնի՝ այն կկանգնեցվի Նյու Յորքում՝ Գրինվիչ Վիլիջ կոչվող թաղամասում, որտեղ ամեն տարի անցկացվում է միասեռականների շքերթը։
Պարբերականը հավելում է, որ հուշարձանի կանգնեցման վերաբերյալ տեղեկությունը հաստատել են Սպիտակ տան աղբյուրները։
«Հուշարձանը նվիրված է լինելու միասեռականներիn ու, ընդհանուր առմամբ, ԼԳԲՏ (լեսբիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված արշավի մասնակիցներին, ովքեր անձնվեր պայքարել են խտրական վերաբերմունքի դեմ»,- ասել է Դեմոկրատական կուսակցության անդամ Ջերալդ Նադլերը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)