Ձերբակալվել է Սիզրանի նախկին ոստիկանապետի սպանության մեջ կասկածվող 4-րդ ադրբեջանցին
Աշխարհ
Սամարայի երկրամասում ձերբակալվել է ոստիկանության գնդապետի և նրա ընտանիքի սպանության համար մեղադրվող 4-րդ անձը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի Սամարայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Սոլոդովնիկովը, տեղեկացնում է kommersant.ru-ն:
Նրա խոսքով՝ կասկածյալին ձերբակալել են Տաջիկստանի և Աֆղանաստանի սահմանին։ Նրան կտեղափոխեն Սիզրան։
Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, հենց նա է մարդասպաններին տարել ոստիկանի տուն։
Իվաշևկա գյուղում զանգվածային սպանության մասին հայտնի էր դարձել ապրիլի 24-ին։ Պարզվել էր, որ հանցագործների զոհերը եղել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սամարայի շրջանային գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալ Անդրեյ Գոշտան ու նրա ընտանիքը։ Փրկվել էր միայն ոստիկանի բարեկամուհին։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի վաղ պարզվել էր, որ նրանց սպանել է ադրբեջանցիների խումբը, որը մտադրված է եղել թալանել տունը, սակայն տեսնելով, որ այնտեղ շատ մարդ կա, սպանել է բոլորին։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում