Ռուսաստանը երեք նոր դիվիզիա կստեղծի Արևմտյան և Հարավային օկրուգներում. Շոյգու
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը հակազդելու համար՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկրի սահմանների մոտ որոշել է երկրի Արևմտյան ռազմական օկրուգում ստեղծել երկու նոր դիվիզիա, ևս մեկն ստեղծվելու է Հարավային ռազմական օկրուգում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է BBC-ն:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նպատակ ունենալով հակազդել ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը իր սահմանների անմիջական հարևանությամբ, մի շարք միջոցառումներ է ձեռնարկում: Մինչև տարեվերջ երկու նոր դիվիզիա կստեղծվի Արևմտյան ռազմական օկրուգում, մեկը՝ Հարավային ռազմական օկրուգում»,- հայտարարել է Շոյգուն գերատեսչությունում խորհրդակցության ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ ներկայումս կատարվում են նոր զորամիավորումների տեղակայման վայրերի կառուցման, հարդարման աշխատանքներ:
Շոյգուի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում այդ կառույցները հնարավոր կլինի օպերատիվ կերպով քանդել և տեղափոխել այլ վայր:
Երեք նոր դիվիզիաների ստեղծման մասին վերջինս հայտարարել էր դեռ հունվարին: Յուրաքանչյուր դիվիզիայի կազմում կլինի 10 հազարական զինվորական:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում