Օբաման խմել է արճիճային աղտոտվածությամբ ջուր (տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաք, որը բախվել էր ջրմուղային ջրում բարձր պարունակությամբ արճիճի խնդրի առջև, հայտնում է Chicago Tribune-ը։
Օբաման քաղաքի բնակիչներին խոստացել է բոլոր մակարդակների ղեկավարության աջակցությունը և ընդգծել, որ խմելու ջրի անվտանգության ապահովումը կառավարության պարտականությունն է։
Միջոցառման ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է, թե Օբաման անձամբ կխմի՞ այդ ջրից։ Նախագահը նշել է, որ սովորաբար խուսափում է գովազդային հնարքներից, սակայն վերցրել է բաժակն ու խմել։ Նա հավելել է, որ ֆիլտրի կիրառման դեպքում ջուրը միանշանակ լիովին պիտանի է խմելու համար։
Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ FBI-ը հետաքննություն է սկսել քաղաքի ջրում արճիճի առկայության գործով։ Մինչ այդ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության հարցերով գործակալության ղեկավարը հրաժարական էր տվել՝ կապված Ֆլինթ քաղաքում տիրող բնապահպանական ճգնաժամի հետ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող