«Վերածնվող Ռուսաստանը» սպառնալիք է. Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր հրամանատար
Աշխարհ
Դաշինքը պետք է ճկուն լինի և պատրաստ պայքարի՝ բախվելով «վերածնվող Ռուսաստանի» և առաջ եկող այլ խնդիրների հետ։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին, նշվում է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«ՆԱՏՕ-ն բախվում է «վերածնվող Ռուսաստանին», որն իրեն բնորոշում է որպես համաշխարհային տերություն»,- ասել է Սկապարոտին, որի խոսքերը մեջբերում է Պենտագոնի կայքը։
Ի թիվս դաշինքի համար այլ խնդիրների՝ նա նշել է ահաբեկչությունը, ինչպես նաև փախստականների ճգնաժամը:
«Հաղթահարելու համար մենք պետք է շարունակենք պահպանել և բարձրացնել պատրաստվածության մակարդակը, լինենք ճկուն արդեն այսօր պայքարի համար, եթե զսպումը ձախողվի»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը թևակոխել է անորոշության նոր դարաշրջան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել է, որ դաշինքը մտել է «անորոշության նոր ժամանակաշրջան»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում