Մոսկվան հույս ունի, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը խելամիտ քայլեր կանեն. Պեսկով
Աշխարհ
Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այն քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավական փխրուն հրադադարին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պեսկովն անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղրաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծին և դրա հետ մեկտեղ պատասխանել այն հարցին` արդյոք դա քննարկվել է Մոսկվայի հետ:
«Ոչ, դա Մոսկվայի հետ չի քննարկվել: Մենք շատ ուշադիր հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ համատեքստում: Եվ, իհարկե, մենք հույս ունենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն այն քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավականին փխրուն հրադադրին, և ընդհանուր առմամբ, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը»,- ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում