Վերածնվող Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Քերթիս Սկապարոտիի հայտարարությունը, որով նա Ռուսաստանը դասել էր դաշինքի անվտանգության սպառնալիքների թվին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ վերածնվող Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում»,- պարզաբանել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Կրեմլում մտադիր են պաշտպանել երկրի ազգային շահերը։ «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս հօգուտ փոխշահավետ համագործակցության՝ հաշվի առնելով բոլոր գործընկերների շահերը, հօգուտ կոնֆլիկտային իրավիճակների համատեղ կարգավորման»,- հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ միջազգային հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը մեղադրել էր Սկապարոտիին ռազմական հիստերիայի բորբոքման մեջ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում