Լեյբորիստ Սադիք Հանը առաջատարն է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում
Աշխարհ
Լեյբորիստական կուսակցությունից թեկնածու Սադիք Հանը առաջատարն է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 45 տոկոսը:
Այսպիսով՝ նա կարող է դառնալ պատմության մեջ առաջին մուսուլմանը, որը կգլխավորի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վարչակազմը: Այդ մասին վկայում են տրված քվեաթերթիկների շուրջ 60 տոկոսի հաշվման տվյալները:
Պահպանողական կուսակցությունից նրա ընդդիմախոս Զաք Գոլդսմիթը առայժմ հավաքում է ձայների 35 տոկոսը: 10 տոկոսի առավելությունը Հանին դարձնում է Լոնդոնի քաղաքագլխի աթոռի համար ընտրարշավի ակհայտ առաջատարը: Հաջողության դեպքում լեյբորիստները վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ իրենց թեկնածուին կհաստատեն այդ կարևոր պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում