Պայթյուն Գրոզնիում. կան վիրավորներ
Աշխարհ
Գրոզնիի հսկիչ-անցագրային կետում պայթյունի հետևանքով 6 ոստիկան է վիրավորվել, երբ երկու զինված մարդ է փորձել մուտք գործել քաղաք: Այս մասին հայտնում է Չեչնիայի Հանրապետությունում ՌԴ ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալով՝ հարձակվողներն իրենց հետ ունեցել են նռնակներ և պայթուցիկ սարքեր: «Նախնական տեղեկություններով՝ չարագործների ոչնչացման ժամանակ տուժել է 6 ոստիկան, որոնցից 2-ն ստացել է ծանր վնասվածք»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր «Ինտերֆաքս» գործակալությանը, որ հարձակումն իրականացվել է առավոտյան՝ տեղի ժամանակով 6:30-ին, հարձակվողներից մեկն իրեն պայթեցրել է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում