ՌԴ-ն մեծացնում է տիեզերքում ԱՄՆ-ի վրա հարձակվելու պոտենցիալը. Պենտագոն
Աշխարհ
Պենտագոնի ներկայացուցիչները համարում են, որ Ռուսաստանի և Չինաստանի տիեզերական ծրագրերը կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար, գրում է Washington Post-ը:
«Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանը և Չինաստանն ԱՄՆ-ի վրա տիեզերքում հարձակվելու հնարավորություններ են մշակում՝ մինչ ԱՄՆ-ին ներքաշել են Իրաքում և Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների մեջ»,- նշում է թերթը:
«Ռուսաստանը, Չինաստանը և մյուս երկրները մշակում են տեխնոլոգիա, որը կարող է շարքից հանել ԱՄՆ-ի կողմից տիեզերքում ստեղծված ազգային անվտանգության ենթակառուցվածքը: Պենտագոնին առավելապես անհանգստացնում է արբանյակների ճակատագիրը»,- ասված է հոդվածում:
«Մենք պետք է խոստովանենք, որ չնայած մեր ջանքերին՝ հետագայում հակամարտությունը կարող է սկսվել կամ ընդլայնվել տիեզերքում»,- թերթը մեջբերում է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության հրամանատար, ծովակալ Սեսիլ Հեյնի բառերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում