«Ալլահ աքբար». Գերմանիայում 4 մարդ դանակահարվել է
Աշխարհ
Մյունխենի երկաթուղային կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Պարբերականի տվյալներով՝ առնվազն չորս մարդ լուրջ վիրավորվել է:
Ներկայումս հայտնի է, որ հարձակվողը ձերբակալվել է: Պատճառների և հարձակվողի ինքնության մասին ոչինչ հայտնի չէ:
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, հարձակումից առաջ երիտասարդ տղամարդը վանկարկում էր «Ալլահ աքբար»: Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի Գրաֆինգ քաղաքում, որը Բավարիայի մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա է գտնվում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում