Էրդողանի հայցն ընդդեմ գերմանական հրատարակչության ղեկավարի մերժվել է
Աշխարհ
Քյոլնի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ Գերմանիայի ամենախոշոր մեդիակոնցերններից՝ Axel Springer AG-ի ղեկավար Մաթիաս Դեպֆեների: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դեպֆներն ավելի վաղ աջակցություն էր հայտնել գերմանացի հումորիստ Յան Բերմերմաննին, ով վիրավորական ոտանավոր էր կարդացել Թուրքիայի նախագահի մասին ZDF հեռուստաընկերության եթերում:
Դատարանն իր որոշմամբ հիմնվել է այն նրա վրա, որ «մարդ ունի ազատ կամարտահայտվելու իրավունք»:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Էրդողանը դատարան է դիմել Axel Springer AG մեդիակոնցերնի դեմ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում