Ավտոբուսում կասկածելի փաթեթի ահազանգը խուճապային էվակուացիա է առաջացրել Լոնդոնի փողոցներից մեկում
Աշխարհ
Ոստիկանությունը փակել է Լոնդոնի Հոլիվուդ փողոցը երթևեկության համար' ելնելով ավտոբուսներից մեկում «կասկածելի փաթեթի» առկայության մասին ստացված ահազանգից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Ականատեսները սոցցանցերում գրառումներ են արել ու լուսանկարներ հրապարակել այն մասին, թե ինչպես են մարդիկ խուճապի մատնված հեռանում դեպքի վայրից: Նրանք հայտնել են նաև, թե փակ է մետրոյի մոտակա կայարանը:
Լոնդոնի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Հոլիվուդ փողոցի փակ լինելու մասին տեղեկությունը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում