Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել
Աշխարհ
Սիրիայի Հոմս շրջանում գնդակոծությունից զոհվել է ռուս զինծառայող Անտոն Երիգինը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայում «Հմեյմին» ռուսական ռազմակայանի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ զինծառայողը ուղեկցել է ռուսական կենտրոնի ավտոմեքենաները, որոնք զբաղվում են հրադադարի հարցերով: Զինյալների կողմից մեքենաների գնդակոծման հետևանքով նա ծանր վիրավորվել է:
Հաղորդվում է, որ Երիգինին շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ ռուս բժիշկները 2 օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել: Նրան հետմահու շնորհվել է պետական պարգև:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում