Ալիևի արձանը պղծելու կասկածանքով Ադրբեջանում ձերբակալվել են NIDA-ի ակտիվիստներ
Աշխարհ
Նախորդ օրը երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել են NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովը և Գիյասեդին Իբրահիմը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ձերբակալվածների գտնվելու վայրը հայտնի չէ:
NIDA շարժումը գտնում է, որ երիտասարդներին ձերբակալել են Բաքվում Հեյդար Ալիևի արձանը նրա ծննդյան օրը՝ մայիսի 10-ին սկանդալային գրառումներով պղծելու կասկածանքով, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:
Facebook-ում հայտնվել էր Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում Հեյդար Ալիևի արձանի լուսանկարը, որի պատվանդանի երկու կողմերին սպիտակ ներկով ադրբեջաներենով և անգլերենով գրվել է՝ Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ): Պատվանդանի առաջնակողմում գրվել է Fuck the system (Կորչի համակարգը):
Ենթադրվում է, որ երիտասարդները պահվում են Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Չնայած երիտասարդների անհայտանալուց հետո անցել է 36 ժամ, ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը և նրանց ձերբակալությունը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում