Ոչնչացվել է «Հըզբոլլահ»-ի առաջնորդը
Աշխարհ
Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբոլլահ» շիա խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մուստաֆա Բադրեդինը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով խմբավորման հաղորդագրությանը։
Աղբյուրը նշում է, որ հարվածը հասցվել է սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում:
Հաղորդվում է, որ 55-ամյա Բադրեդինը եղել է «Հըզբոլլահի» հակահետախուզության ղեկավարը և խմբավորման երկրորդ մարդը՝ առաջնորդ Հասան Նասրալլայից հետո։
Նա հետախուզվել է Միջազգային քրեական դատարանի կողմից 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կազմակերպման և ռազմական հանցագործությունների մեղադրանքով։
Սիրիական ճգնաժամի սկզբին Բադրեդինը եղել է Սիրիայում Ասադի կողմից կռվող «Հըզբոլլահի» ստորաբաժանումների գլխավոր հրամանատարը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում