Վրաստանն Ադրբեջանին հրավիրում է մասնակցել իր երկրում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Աշխարհ
Գաբալայում անցկացվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է Փոխըմբռնման մասին հուշագիր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, տեղեկացնում է Georgia Online-ը:
«Չնայած նրան, որ երկրների միջև հարաբերությունների հիմքը դրվել է 25 տարի առաջ՝ փաստաթղթի ստորագրումը բարենպաստ հող կստեղծի առավել մանրակրկիտ համագործակցություն իրականացնելու համար»,- ասել է նա:
Խոսելով Վրաստանում անցկացվող վրաց-ամերիկյան-բրիտանական Noble Partner համատեղ զորավարժությունների մասին՝ Խիդաշելին ընդգծել է, որ ապագայում նման զորավարժությունները կանցկացվեն կանոնավորապես՝ ֆրանսիացի, գերմանացի, թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ. «Վրաստանն ուրախ կլիներ իր կողմնակիցներին տեսնել այդ միջոցառումներին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում