Հնդիկ պատգամավոր Մադամը գետնի տակն Է անցել հենց հեռուստախցիկների առջև (տեսանյութ)
Աշխարհ
Հնդկաստանի խորհրդարանի կին պատգամավոր Փունամբեն Մադամը, որը ներկայացնում Է «Բհարաթիա ջանաթա փարթի» կուսակցությունը, կոյուղու մեջ Է ընկել Ջալա Ռամնագար քաղաքում (Հուջարաթի նահանգ) լրագրողների հետ շփվելու ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հաղորդել Է Asian News International-ը:
Երկու մետր գետնի տակն անցած քաղաքական գործչին հարկադրված են եղել տեղափոխել հիվանդանոց: Փունամբեն Մադամի ոտքերի տակ հողը փլվել Է, երբ նա հարցազրույց Էր տալիս տեղի բնակիչների ծանր վիճակի կապակցությամբ, որոնց տները ենթակա են քանդման:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում