Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցմանը կողմ է Լատվիայի վարչապետը
Աշխարհ
Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսը կողմ է Ռուսաստանի հետ սահմանին պատի կառուցմանը: Այդ մասին նա հայտարարել է Focus ամսագրին տված հարցազրույցում:
Լատվիայի կառավարության ղեկավարն այդ քայլն անհրաժեշտ է համարում փախստականների հոսքի դեմ պայքարի համար, որոնք, նրա կարծիքով, կարող են Եվրամիություն մտնել Ռուսաստանից:
«Մենք կամրացնենք սահմանը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի հետ: Բայց դա չի լինի նոր Բեռլինյան պատ, այլ՝ ամեն ինչ վերահսկողության տակ առնելու միջոց: Մենք պետք է իմանանք, թե ով է մեզ մոտ գալիս՝ բոլոր այդ մարդկանց գրանցելու համար»,- հայտարարել է Կուչինսկիսը:
Ավելի վաղ Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին անհրաժեշտ է պատ կառուցել ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի համար: Նախագիծը նախատեսում է առանձին հատվածներում ընդհանուր 90 կիլոմետր երկարությամբ ցանկապատի կառուցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում