Ինձ հասցեագրված Պուտինի գովասանքի խոսքերը չեն օգնի նրան բանակցություններում. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հաշվի չի առնի իր հասցեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գովեստի խոսքերը: Այս մասին Թրամփն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:
«Փաստը, որ Վլադիմիր Պուտինն իմ մասին լավ բաներ է ասել, չի նշանակում, որ դա նրան կօգնի բանակցություններում: Դա նրան բոլորովին չի օգնի: Եվ ես շատ շուտով կիմանամ՝ արդյոք լավ հարաբերություններ կունենա՞մ Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը:
Միաժամանակ Թրամփը նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կձգտի մյուս երկրների հետ հարաբերությունների նորմալացման:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում