Հիտլերի կերպարով Էրդողանի պատկերը հայտնվել է Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա (լուսանկարներ)
Աշխարհ
Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը՝ Ադոլֆ Հիտլերի կերպարով: Այս մասին գրում է The Independent-ը:
Հաղորդվում է, որ նկարիչները թուրք առաջնորդի դիմանկարին ավելացրել են Հիտլերին բնորոշ գծեր՝ բեղեր և նացիստական ժապավեն: Բացի այդ, պատի վրա հայտնվել է գրառում՝ «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա ներկայացվել է պրոյեկտորի միջոցով:
Նկարի հեղինակներն են գերմանական Pixel Helper խմբի ակտիվիստները: Իրենց ակցիայով նրանք ցանկացել են դժգոհություն հայտնել Թուրքիայում 2 լրագրողների ազատազրկման վերաբերյալ:
«Մենք՝ գերմանացիներս, գիտենք՝ ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում: Վաղ նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի միջև նմանությունը վախեցնող է»,- ասել է խմբի անդամներից մեկը:




















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում