Թուրքիան կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը. ԱԳՆ
Աշխարհ
Թուրքիան, ինչպես և նախկինում, կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին Trend գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի հարցերով ներկայացուցիչ Վուրալ Ալթայը:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Թուրքիայի շահերից:
«Թուրքիան չի փակել դիվանագիտական ուղիները Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Ալթայը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ եթե Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, Թուրքիան դրան պատրաստ է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում