ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմով» Լեհաստանը շահագրգռված չէ. Անջեյ Դուդա
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված չէ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմով»:
«Մեզ անհրաժեշտ է նպատակաուղղված երկխոսություն՝ նվազեցնելու համար սխալի ռիսկը, խուսափելու համար հակամարտություններից և մեծացնելու համար կանխատեսելիությունը մեր հարաբերություններում»,- մեջբերում է PAP գործակալությունը նախագահի խոսքերն Իտալիա այցի ընթացքում:
Դուդայի կարծիքով՝ Մոսկվայի հետ փոխգործակցությունը «չպետք է որևէ կերպ ազդի» ՆԱՏՕ-ի ներսում համատեղ պաշտպանության հարցերում պայմանավորվածությունների վրա: Բացի այդ, Լեհաստանի նախագահը համոզված է՝ երկխոսությունը պետք է կառուցվի «միջազգային իրավունքի և բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների վրա»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում