Միջերկրական ծովն ընկած EgyptAir ավիաընկերության օդանավի ուղևորների քաղաքացիությունը հայտնի է
Աշխարհ
Միջերկրական ծովում անհետացած EgyptAir ավիաընկերության ուղևորատար օդանավում եղել է 30 եգիպտացի և 15 ֆրանսիացի, հաղորդում է Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը:
Բացի այդ, օդանավում եղել են երկու իրանցի և մեկական Բրիտանիայի, Բելգիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Չադի, Պորտուգալիայի, Ալժիրի և Կանադայի քաղաքացիներ:
Գերատեսչության տվյալներով՝ օդանավի հետ կապն ընդհատվել է առավոտյան ժամը 2.30-ին (Երևանի ժամանակով 04.03-ին), երբ օդանավը գտնվել է Միջերկրական ծովի վրա, Եգիպտոսի ափից 280 կմ հեռավորության վրա: Ենթադրաբար այն ընկել է ծովը, որոնումներ են սկսվել:
Ընդհանուր առմամբ, Փարիզից Կահիրե թռչող օդանավում եղել է 66 մարդ: EgyptAir ավիաընկերությունում արտակարգ օպերատիվ շտաբ է ստեղծվել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում