Անհետացած A320-ի որոնումների վայրից տեսանյութ է հրապարակվել
Աշխարհ
EgyptAir ավիաընկերությանը պատկանող անհետացած A320 ինքնաթիռի որոնման գործողությունների շրջանակում ժամանող նավերի տեղաշարժի վայրից MarineTraffic ծառայությունը YouTube-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, հայտնում է Газета.Ru-ն:
Ինչպես նշում է ծառայությունը, 8 առևտրային նավ միացել է որոնողական աշխատանքներին:
Հայտնի է դարձել նաև, որ ստացվել է ազդանշան անհետացած ինքնաթիռի «սև արկղից»։ Աղբյուրի խոսքով՝ բոլոր գերատեսչություններն այժմ փորձում են հետևել ազդանշանին՝ այն գտնելու համար:
Հունաստանի քաղավիացիայի ծառայության ղեկավար Կոնստանտինոս Լինձերակոսը հայտարարել է, որ A320 ինքնաթիռը չի պատասխանել հույն դիսպետչերների հարցմանը ռադարների էկրանից անհետանալուց 3 րոպե առաջ:
«Հունական ժամանակով գիշերը ժամը 3:26-ին եղել է հույն դիսպետչերների վերջին կապն օդաչուի հետ, ով, սակայն, ոչինչ չի պատասխանել: Հունաստանի իշխանություններն անմիջապես մոբիլիզացրել են որոնողա-փրկարարական ուժերը, ինչպես նաև կապվել են եգիպտական կողմի հետ, որը տվյալներ չուներ ինքնաթիռի մասին»,- հայտարարել է Լինձերակոսը:
Նրա խոսքով՝ մինչ այդ դիսպետչերները կապվել են օդաչուի հետ ժամը 2:55 րոպեին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում