Լավրովը և Քերին քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը
Աշխարհ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
«Սիրիայի աջակցման միջազգային խմբի՝ նախօրյակին Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ կայացած նիստից հետո զրուցակիցները շարունակել են այդ երկրում հակամարտության հաղթահարման ուղիների քննարկումը, այդ թվում՝ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման միջոցով, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի,-նշել են նախարարությունում:- Համաձայնեցված է, որ ռուս և ամերիկացի զինվորականները նրանց միջև ստեղծված համակարգման մեխանիզմների միջոցով կմշակեն հրադադարի կողմնակիցների և հակառակորդների առավել արդյունավետ սահմանազատման կոնկրետ միջոցներ, ինչպես նաև կքննարկեն արտասահմանից սիրիական հողում գործող ահաբեկիչների օժանդակման կասեցմանն ուղղված քայլերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում