EgyptAir-ի անհետացած օդանավի ուղևորներից մեկի դիակից մի նմուշ է հայտնաբերվել
Աշխարհ
Եգիպտոսի իշխանությունները հայտնաբերել են EgyptAir ավիաընկերության անհետացած Airbus A320 օդանավի ուղևորներից մեկի դիակից մի նմուշը, ինչպես նաև նստատեղի մի մասը: Այդ մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պաննոս Կամմենոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եգիպտոսի ԶՈւ-ն սկսել է հավաքել նախօրեին կործանված օդանավի մնացորդները և շարունակում են որոնումները։ Բեկորները ծովի մեջ են՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ դեպի հյուսիս, որտեղ գտել են ուղևորների անձնական իրերը։
Հունաստանի ՊՆ-ն նույնպես պաշտոնապես հաստատել է բեկորները գտնելու տեղեկությունները։ Դրանք գտնվում են օդանավի հետ ռադարի կապը կորցնելու վայրից 10 կմ հարավ։ Ավիավթարի վայրում ծովի խորությունը հասնում է 3000 մետրի։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում