Հունաստանում ադրբեջանական SOCAR-ին զրկել են մենաշնորհից
Աշխարհ
Հունաստանի նոր կառավարությանը հաջողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին զրկել երկրի գազաբախշման ցանցի օպերատորի (DESFA) մենաշնորհից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը ANS հեռուստաալիքին հայտարարել է, որ Եվրամիության և Հունաստանի կառավարության որոշումով SOCAR-ը պետք է Հունաստանի գազաբախշման ցանցի օպերատորի բաժնետոմսերի իր 66 տոկոս մասնաբաժնի 17 տոկոսը վաճառի իտալական Snam ընկերությանը:
Նրա խոսքով՝ հունական կողմը հայտարարել է, որ DESFA-ի հետ կապված խնդիրը կլուծվի մինչև այս տարվա վերջը:
2013 թվականին աննախադեպ մեքենայությունների արդյունքում SOCAR-ը, վճարելով 400 մլն եվրո, դարձել էր DESFA-ի 66 տոկոս բաժնետոմսերի միջազգային հայտամրցույթի հաղթող: Սակայն, հետագայում Եվրոպական հանձնաժողովն անհանգստություն էր հայտնել այդ համաձայնագրով և հետաքննություն էր սկսել: Հունաստանի նոր կառավարությունը, ելնելով մենատիրություն թույլ չտալու սկզբունքից, SOCAR-ին առաջարկել էր DESFA-ի բաժնետոսմերի փաթեթի 17 տոկոսը վաճառել երրորդ կողմի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում