Մերկելը ողջունել է Սավչենկոյի ազատումը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է «ռազմագերիների փոխանակման շրջանակներում ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատումը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:
ԳՖՀ-ի կառավարությունը հուսով է, որ դա «նոր դինամիկա կհաղորդի հումանիտար հարցերի և գերիների փոխանակման շուրջ բանակցություններին՝ Մինսկի պայմանավորվածություններին համաձայն»:
Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաև ՌԴ-ի քաղաքացիներ Եվգենի Երոֆեևի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի ազատումը ողջունել են օտարերկրյա բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հերթին հայտարարել է, որ Սավչենկոյին ներում շնորհելը կարող է դրական ազդակներ հաղորդել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործընթացին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում