«Հիրոսիմայի զոհերի հոգիները մշտապես խոսում են մեզ հետ ու հիշեցնում». Օբամա
Աշխարհ
Այն օրը, երբ ԱՄՆ-ն միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:
«Այդ առավոտյան՝ գրեթե 71 տարի առաջ, երբ երկնքից եկավ մահն ինքը, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- հայտարարել Է Օբաման՝ նշելով, որ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծումները «Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան ավարտն Էին»: «Այդ պատերազմի զոհեր դարձան միանգամայն անմեղ մարդիկ: Նրանց հոգիները մշտապես խոսում են մեզ հետ և հիշեցնում այն մասին, թե ովքեր ենք մենք և այն մասին, թե ինչպիսին պետք է դառնանք»,- ասել Է Օբաման:
Նախագահը նաև ընդգծել Է, որ ԱՄՆ-ն՝ «որպես միջուկային զենք ունեցող պետություն, պարտավոր է ունենալ այնպիսի աշխարհ ստեղծելու համարձակություն, որտեղ նման զենքն անհրաժեշտ չի լինի»: «Գուցե այդ նպատակը ձեռք չբերվի իմ կենդանության օրոք, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- նշել Է նա:
Օբամայի խոսքով՝ «մարդկային քաղաքակրթության» պատմությունը «լի Է պատերազմներով», ուստի ամբողջ մարդկությունը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը պատերազմներ մղելու բուն հարցի նկատմամբ և «ամեն ինչ անի դրանցից խուսափելու նպատակով»: «Դրա համար անհրաժեշտ են բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների ջանքերը»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում