ԻՊ-ն Մարսելում խոշոր ահաբեկչություն էր կազմակերպում Ռուսաստան-Անգլիա մրցախաղի ժամանակ
Աշխարհ
Իրավապահ մարմինները Փարիզում և Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի նոութբուքում տեղեկատվություն են հայտնաբերել Մարսելում Եվրոպայի առաջնության շրջանակում Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների միջև մրցախաղի օրն ահաբեկչական գործողության պատրաստվելու մասին:
Բրիտանական The Sun հրատարակության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետության» (ԻԼԻՊ) ահաբեկիչները Մարսելում ծրագրում էին գրոհ իրականացնել մարտական թունավոր նյութերով անօդաչուների, Կալաշնիկով ինքնաձիգերով զինված մահապարտների և ահաբեկչիների օգտագործմամբ:
Բրիտանական թերթի պնդմամբ՝ գրոհը կարող է տեղի ունենալ հունիսի 11-ին, երբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում խաղան Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները:
Ահաբեկիչների թիրախներից մեկը, հրապարակման համաձայն՝ կարող են դառնալ պահպանվող ֆան-գոտիներից դուրս գտնվող բարերը, որտեղ կարող են մեծ քանակությամբ բրիտանացի մարզասերներ կուտակվել: «Մենք շատ սերտ աշխատում ենք ֆրանսիացի գործընկերների հետ»,- հրատարակությանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների մի աղբյուր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում